16:28  ,  1 մայիսի, 2018

Եվրոպայի լիգա. «Աթլետիկո» - «Արսենալ» խաղը կսպասարկեն իտալացի մրցավարները

Լոնդոնի «Արսենալի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղը կսպասարկեն իտալացի մրցավարները։ 

Մադրիդում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ջանլուկա Ռոկին, որին եզրերում կօգնեն Էլենիտո Դի Լիբերատորեն ու Մաուրո Տոնոլինին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Մայիսի 3-ին անցկացվելիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:05-ին:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, թեեւ «Աթլետիկոն» 10-րդ րոպեից հանդես էր գալիս 10 խաղացողներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում