Գերմանական Բունդեսլիգայում ապրիլի 29-ին անցկացվեցին 32-րդ տուրի վերջին 2 խաղերը: Դորտմունդի «Բորուսիան» 1:1 հաշվով ավարտեց Բրեմենի «Վերդերի» հետ արտագնա խաղը, իսկ փոխչեմպիոն «Լայպցիգը» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Մայնցին» (տեսանյութ):
«Բորուսիան» 55 միավորով մնաց երրորդ տեղում եւ 2 միավոր է հետ Գելզենկիրխենի «Շալկեից»:
Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Վերդեր» - «Բորուսիա Դ.»՝ 1:1
Թոմաս Դելեյնի, 45 – Մարկո Ռոյս, 19
«Մայնց» - «Լայպցիգ»՝ 3:0
Պաբլո Դե Բլասիս, 29 (11մ), Ալեքսանդրու Մաքսիմ, 85, Բետո Բակու, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում