Դորտմունդի «Բորուսիան» միավորներ կորցրեց (տեսանյութ)

21:56   29 ապրիլի, 2018

Գերմանական Բունդեսլիգայում ապրիլի 29-ին անցկացվեցին 32-րդ տուրի վերջին 2 խաղերը: Դորտմունդի «Բորուսիան» 1:1 հաշվով ավարտեց Բրեմենի «Վերդերի» հետ արտագնա խաղը, իսկ փոխչեմպիոն «Լայպցիգը» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Մայնցին» (տեսանյութ):

«Բորուսիան» 55 միավորով մնաց երրորդ տեղում եւ 2 միավոր է հետ Գելզենկիրխենի «Շալկեից»:

Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Վերդեր» - «Բորուսիա Դ.»՝ 1:1

Թոմաս Դելեյնի, 45 – Մարկո Ռոյս, 19

«Մայնց» - «Լայպցիգ»՝ 3:0

Պաբլո Դե Բլասիս, 29 (11մ), Ալեքսանդրու Մաքսիմ, 85, Բետո Բակու, 90



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։