21:44  ,  29 ապրիլի, 2018

Հենրիխ Մխիթարյանի յուրահատուկ ցուցանիշը (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում գրավելով իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, դարձել է յուրահատուկ ցուցանիշի հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագն առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանում գոլի հեղինակ է դառնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ինչպես նաեւ գրավում մանչեսթերցիների դարպասը, գրում է Opta-ն:

Հիշեցնենք, որ 29-ամյա Մխիթարյանն այս մրցաշրջանը սկսել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել էր «Արսենալ»:

Մանչեսթերում կայացած խաղում դաշտի տերերը հաղթեցին 2:1 հաշվով, իսկ հայ  կիսապաշտպանը ծնկի վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ էր ընդգրկվել Արսեն Վենգերի գլխավորած թիմի մեկնարկային կազմում եւ դարձավ գոլի հեղինակ: 51-րդ րոպեին նա հաշիվը դարձեց 1:1:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում էր ապրիլի 5-ից, երբ ծնկի վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում