20:42  ,  29 ապրիլի, 2018

Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի խաղում գրավեց իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը (տեսանյութ):

Մանչեսթերում ընթացող հանդիպման 51-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագը հաշիվը դարձրեց 1:1 եւ չտոնեց նախկին թիմի դարպասը խփած գոլը: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Հիշեցնենք, որ 29-ամյա Մխիթարյանը ծնկի վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ է ընդգրկվել Արսեն Վենգերի գլխավորած թիմի մեկնարկային կազմում: Նա խաղադաշտից բացակայում էր ապրիլի 5-ից, երբ ծնկի վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում:

Հենրիխ Մխիթարյանն այս ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Արսենալ»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում