19:07  ,  29 ապրիլի, 2018

«Միլանն» ընդհատեց առանց հաղթանակների շարքը (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 35-րդ տուրում «Միլանը» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բոլոնիայի» նկատմամբ: Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը 2 գոլերն էլ խփեց առաջին խաղակեսում (տեսանյութ):

«Միլանն» ընդհատեց 6-խաղյա առանց հաղթանակների շարքը եւ 57 միավորով 7-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Բոլոնիա» - «Միլան»՝ 1:2

Սեբաստիան Դե Մայո, 74 – Հական Չալհանօղլու, 34, Ջակոմո Բենավենտուրա, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում