20:27  ,  28 ապրիլի, 2018

Բարսելոնա. Նադալը եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Բարսելոնայի մրցաշարի եզրափակիչ: Իսպանացի թենիսիստն առավելության է հասել բելգիացի Դավիդ Գոֆենի նկատմամբ (4) երկու սեթում՝ 6:4, 6:0: Պայքարը տեւել է 1 ժամ 22 րոպե:

Եզրափակիչում Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որը պարտության է մատնել իսպանացի Պաբլո Կարենո Բուստային՝ 7:5, 6:3:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում