09:50  ,  27 ապրիլի, 2018

Ջերարդի արձագանքը Սալահի գոլերին

Տեսանյութում ներկայացված է անգլիական «Լիվերպուլի» լեգենդար ավագ Ստիվեն Ջերարդի արձագանքը Մոհամեդ Սալահի գոլերին իտալական «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում: Եգիպտացի հարձակվողի դուբլի ու 2 գոլային փոխանցումների օգնությամբ «Լիվերպուլն» այդ խաղում հաղթել էր 5:2 հաշվով:

Այդ հանդիպումից հետո Ջերարդը հայտարարել էր, որ այս պահին Սալահն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում 43 գոլ է խփել բոլոր մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում