21:21  ,  25 ապրիլի, 2018

Սաուդյան Արաբիան Մոհամեդ Սալահին հողակտոր է նվիրել Մեքքայում

Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը որոշել է անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի ազգային հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Սալահին հողակտոր նվիրել մուսուլմանների սրբազան Մեքքա քաղաքում, հաղորդում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղացող:  Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սալահը խփել է 31 գոլ, կատարել է 10 գոլային փոխանցում:

Իտալական «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Սալահը դարձել է դուբլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ, «Լիվերպուլը» հաղթել է 5:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում