20:36  ,  23 ապրիլի, 2018

Աշխարհի ամենամեծ եկամուտ ունեցող մարզիչները

Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլային մարզիչների դասակարգումը գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հաղորդում է France Football-ը: Պորտուգալացի մասնագետի տարեկան եկամուտը 26 միլիոն եվրո է: Երկրորդ տեղում է Չինաստանի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին՝ 23 միլիոն եվրո:

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ստանում է տարեկան 22 միլիոն եվրո, Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ 21 միլիոն, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ 20 միլիոն եվրո:

Հաշվարկված են աշխատավարձերը, բոնուսները եւ գովազդից ստացվող եկամուտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում