«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) վարկածով ճանաչվել է Անգլիայի 2017/18թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Մրցանակին հավակնում էին նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպաններ Կեւին դե Բրույնեն, Լերոյ Սանեն ու Դավիդ Սիլվան եւ Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա Սալահը 33 խաղում դարձել է 31 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն: Նա առաջ է անցել Հարի Քեյնից («Տոտենհեմ»), Էդերսոնից («Մանչեսթեր Սիթի»), Մարկուս Ռեշֆորդից («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռայան Սեսենյոնից («Ֆուլհեմ») եւ Ռահիմ Ստերլինգից («Մանչեսթեր Սիթի»):
Congratulations to @LFC's Mo Salah, crowned the Men’s PFA Players’ Player of the Year #PFAAwards pic.twitter.com/fpvxwZgfdP
— PFA (@PFA) 22 апреля 2018 г.
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի