10:50 23 ապրիլի, 2018«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) վարկածով ճանաչվել է Անգլիայի 2017/18թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Մրցանակին հավակնում էին նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպաններ Կեւին դե Բրույնեն, Լերոյ Սանեն ու Դավիդ Սիլվան եւ Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա Սալահը 33 խաղում դարձել է 31 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն: Նա առաջ է անցել Հարի Քեյնից («Տոտենհեմ»), Էդերսոնից («Մանչեսթեր Սիթի»), Մարկուս Ռեշֆորդից («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռայան Սեսենյոնից («Ֆուլհեմ») եւ Ռահիմ Ստերլինգից («Մանչեսթեր Սիթի»):
Congratulations to @LFC's Mo Salah, crowned the Men’s PFA Players’ Player of the Year #PFAAwards pic.twitter.com/fpvxwZgfdP
— PFA (@PFA) 22 апреля 2018 г.
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.