01:16  ,  22 ապրիլի, 2018

«Բարսելոնան» չնկատեց «Սեւիլիային»՝ 30-րդ անգամ նվաճելով Իսպանիայի գավաթը (տեսանյութ)

«Բարսելոնան» 30-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը: Մադրիդի «Աթլետիկոյի» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում կատալոնական ակումբը մրցեց «Սեւիլիայի» հետ:

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ 5:0 հաշվով (տեսանյութ): Դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: Աչքի ընկան նաեւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան եւ բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն:

Իսպանիայի Գավաթ, եզրափակիչ

«Սեւիլիա» - «Բարսելոնա»՝ 0:5

Լուիս Սուարես, 14, 40, Լիոնել Մեսի, 31, Անդրես Ինյեստա, 52, Ֆիլիպե Կոուտինյո, 69, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում