14:46  ,  20 ապրիլի, 2018

«Արսենալը» նոր գլխավոր մարզիչի անունը կհայտարարի առաջիկայում

Լոնդոնի «Արսենալը» թիմի նոր գլխավոր մարզիչի անունը կհայտարարի առաջիկայում, հայտնում է ակումբի կայքը: Ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից:

«Վենգերն առաջարկեց թիմը գլխավորել մինչեւ մրցաշրջանի ավարտը: Մենք նոր մարզիչի անունը կհայտարարենք հնարավորինս շուտ: Մինչեւ այդ պահն ակումբը մեկնաբանություններ չի տա սելեկցիոն քաղաքականության վերաբերյալ»,- ասվում է «Արսենալի» հայտարարությունում:

Հիշեցնենք, որ 68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):

Անգլիայի ընթացիկ առաջնության ավարտից 5 խաղ առաջ լոնդոնյան ակումբը 54 միավորով 6-րդ տեղում է, իսկ Եվրոպայի լիգայում դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում