14:46 20 ապրիլի, 2018Լոնդոնի «Արսենալը» թիմի նոր գլխավոր մարզիչի անունը կհայտարարի առաջիկայում, հայտնում է ակումբի կայքը: Ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից:
«Վենգերն առաջարկեց թիմը գլխավորել մինչեւ մրցաշրջանի ավարտը: Մենք նոր մարզիչի անունը կհայտարարենք հնարավորինս շուտ: Մինչեւ այդ պահն ակումբը մեկնաբանություններ չի տա սելեկցիոն քաղաքականության վերաբերյալ»,- ասվում է «Արսենալի» հայտարարությունում:
Հիշեցնենք, որ 68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):
Անգլիայի ընթացիկ առաջնության ավարտից 5 խաղ առաջ լոնդոնյան ակումբը 54 միավորով 6-րդ տեղում է, իսկ Եվրոպայի լիգայում դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.