12:41  ,  18 ապրիլի, 2018

Նեյմար. Վերականգնմանս մոտավոր օրը մայիսի 17-ն է

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատմել է, որ նա մարզումներին վերադառնալու է մայիսի 17-ին:

«Ես չունեմ հստակ գրաֆիկ, ամեն բան կախված է հետազոտություններից ու բուժման հաջողությունից: Վերականգնմանս մոտավոր օրը մայիսի 17-ն է»,- 26-ամյա բրազիլացու խոսքը մեջբերում է L'Equipe-ը:

Հիշեցնենք, որ Նեյմարը ոտնաթաթի կոտրվածք էր ստացել փետրվարի 25-ին կայացած «Մարսելի» դեմ խաղում (3:0): Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 խաղի, դարձել 29 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում