«Բարսելոնայի» պաշտպան Լյուկա Դինը ցանկանում է հեռանալ կատալոնական թիմից: Ֆրանսիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները նրա տրանսֆերն առաջարկել են Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին», հաղորդում է Calciomercato-ն: Լյուկա Դինը չի ստանում մշտական խաղաժամանակ Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմում: Նախկինում նա հանդես եկել է Իտալիայի առաջնությունում՝ ներկայացնելով մայրաքաղաքային «Ռոման»:
24-ամյա Դինը ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում