13:17  ,  17 ապրիլի, 2018

«Արցախ» - «Արթիկ» եզրափակիչ հանդիպումը հետաձգվել է

«Արթիկի» եւ «Արցախի» միջեւ բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի եզրափակիչի երկրորդ հանդիպումը հետաձգվել է: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նման որոշում է կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Երեւանի նախկին «Միկա» մարզադահլիճում նախատեսված հանդիպումը պետք է տեղի ունենար ապրիլի 17-ին: Հանդիպման անցկացման նոր ժամկետը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ եզրափակիչի առաջին խաղում «Արցախը» վստահ հաղթանակ էր տարել 100:74 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում