12:08  ,  17 ապրիլի, 2018

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հավաք է անցկացնում Օլիմպավանում. NEWS.am Sport Live

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ պատրաստվելով ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում թիմի մարզումից։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 28-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում