20:09  ,  16 ապրիլի, 2018

Կասպարով. Կարլսենը ֆավորիտ է, բայց Կարուանան ունի հրաշալի շանս

Ֆաբիանո Կարուանայի հաղթանակը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում տպավորիչ էր, եւ նրա կարգավիճակը հաստատեց նաեւ հաղանթակը հավակնորդների մրցաշարից հետո անցկացված Grenke մրցաշարում նվաճած տիտղոսով, ասել է  շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը՝ մեկնաբանելով ամերիկացի գրոսմայստերի վերջին հաջողությունները եւ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ առաջիկա չեմպիոնական մրցախաղը:

«Կարուանայի երկու հաղթանակներն էլ պայմանավորված էին համառությամբ: Նա բոլորից լավ դիմացավ լարվածությանը: Կարյակինից կրած պարտությունից հետո Ֆաբիանոն կարողացավ չկորցնել վստահությունը եւ տպավորիչ խաղ ցուցադրել հավակնորդների մրցաշարի վերջին տուրերում: Կարծում եմ՝ Կարլսենը չեմպիոնական մրցախաղում կլինի ֆավորիտ, բայց Կարունանան կունենա հրաշալի շանս»,- Կասպարովի խոսքը մեջբերում է chess-news.ru-ն:

Կարլսեն - Կարուանա չեմպիոնական մրցախաղը տեղի կունենա նոյեմբերին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում