00:42  ,  15 ապրիլի, 2018

«Ինտերը» չօգտագործեց երրորդ տեղ բարձրանալու հնարավորությունը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Ատալանտային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0 (տեսանյութ):

«Ինտերը» չօգտագործեց երրորդ տեղ բարձրանալու հնարավորությունը եւ 60 միավորով հավասարվեց երրորդ ու չորրորդ տեղերում գտնվող «Լացիոյին» եւ «Ռոմային», որոնք մեկական հանդիպում քիչ են անցկացրել: «Ատալանտան» 49 միավորով 8-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ատալանտա» - «Ինտեր»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում