00:14  ,  14 ապրիլի, 2018

ԵԱ. Էլինա Դանիելյանը չորրորդ հաղթանակից հետո հավասարվեց առաջատարներին

Սլովակիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում տարած հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 5 միավորով (4 հաղթանակ, 2 ոչ ոքի) հավասարվեց առաջատարներին:

5-ական միավոր ունեն նաեւ ռուսաստանցի Վալենտինա Գունինան, ուկրաինացիներ Մարիա Մուզիչուկն ու Աննա Ուշենինան եւ վրացի Նանա Ձագնիձեն:

Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 3.5 միավոր, Մարիա Կուրսովան՝ 3 միավոր, Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գեւորգյանը՝ 2.5-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում