19:44  ,  13 ապրիլի, 2018

Մյուլերն ու Ռոբենը՝ «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերն ու հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությունում ակնկալում են «իսկական ֆուտբոլային տոն», փոխանցում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

«Անկասկած, մեզ սպասվում են երկու անմոռանալի հանդիպումներ։ Ես հիշում եմ՝ ինչպես 2012 թվականին տնային եզրափակիչի ճանապարհին դուրս թողեցինք «Ռեալին»։ Ինձ համար դրական նախանշան է, որ կիսաեզրափակիչում «Ռեալն» է մեր մրցակիցը»,– ասել է Մյուլերը։

«Իհարկե, բարդ վիճակահանություն է, քանի որ մեզ դիմակայելու է տիտղոսը պաշտպանող թիմը, բայց մենք կարող ենք հաղթահարել այս արգելքը եւ մեկնել Կիեւ»,– ասել է Ռոբենը։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 24–ին եւ 25–ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 1–ին եւ 2–ին։ Մյուս զույգը կազմել են անգլիական «Լիվերպուլն» ու իտալական «Ռոման»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում