14:38  ,  11 ապրիլի, 2018

Պաշտոնական․ Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Մալթայի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Մալթայի թիմի հետ։ Խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Ավստրիայում, հաղորդում է Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Ավստրիայում Մալթայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ Վրաստանի (հունիսի 1) եւ Մոլդովայի (հունիսի 4) թիմերի հետ։

Ավելի վաղ NEWS.am Sport-ը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականը շարունակում է բանակցել ընկերական խաղեր անցկացնելու վերաբերյալ։ Սպասվում է, որ առաջիկա ընկերական հանդիպումներին Հայաստանի հավաքականին կմիանան նորեկներ՝ ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը եւ դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը:

Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականը մրցելու է Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում