17:11  ,  10 ապրիլի, 2018

Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ

Երեւանի «Փյունիկը» գլխավորող Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ։ Նման որոշում է կայացվել ՀՖՖ Գործկոմի հերթական նիստում, հայտնում է ՀՖՖ կայքը։

Մարզչական կարիերայի ընթացքում 51-ամյա Գյուլբուդաղյանցն աշխատել է «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչեւ 19 եւ 21 տարեկանների հավաքականներում, Իրանի «Գոլ Գոհար» եւ «Փադիդեհ» ակումբներում, իսկ «Փյունիկը» երկրորդ անգամ գլխավորել էր 2017 թվականի հունիսին։

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Արմեն Գյուլբուդաղյանցը կփոխարինի Արթուր Ոսկանյանին։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՖՖ Գործկոմի նիստում Վարդան Մինասյանը նշանակվել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, որը զբաղեցրել էր 2009-2013 թվականներին։

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում