22:30  ,  7 ապրիլի, 2018

«Շերիֆի» մարզիչը մեկնաբանել է Արաս Օզբիլիսի նորամուտը Մոլդովայի առաջնությունում

Ֆուտբոլի Մոլդովայի առաջնության երկրորդ տուրում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Սպերանցային»:

«Շերիֆի» նորեկ Արաս Օզբիլիսը մեկնարկային կազմում հանդես է եկել 62 րոպե՝ նորամուտը նշելով Մոլդովայի առաջնությունում:

Հանդիպումից հետո «Շերիֆի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Բորդինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մասին:

«Օզբիլիսը շատ լավ խաղացող է, որն ունի հրաշալի որակներ: Նա դեռ պետք է գտնի իր ռիթմը: Չմառանանք, որ առաջնությունը նոր է մեկնարկել: Նա ու մյուս խաղացողները դեռ կավելացնեն: Առաջին խաղերից գոհ եմ այնպես, ինչպես մյուս խաղացողների ելույթներից»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Շերիֆի» կայքը:

Հիշեցնենք, որ 28-ամյա Օզբիլիսը փետրվարին վարձակալությամբ է տեղափոխվել «Շերիֆ», իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է թուրքական «Բեշիկթաշին»։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ Ամստերդամի «Այաքում», Կրասնոդարի «Կուբանում», Մոսկվայի «Սպարտակում» ու իսպանական «Ռայո Վալեկանոյում»։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով