21:55  ,  7 ապրիլի, 2018

Grenke Сhess Сlassic․ Կարուանան միանձնյա առաջատար դարձավ Լեւոն Արոնյանի հետ պարտիայից առաջ

Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 7-ին անցկացվեց 7-րդ տուրը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով 40-րդ քայլում ոչ ոքի խաղաց ռուս Նիկիտա Վիտյուգովի հետ։

ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան սեւերով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ 5 միավորով դարձավ միանձնյա առաջատար: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը սեւ ֆիգուրներով ուժեղ գտնվեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչից եւ, վաստակելով 4.5 միավոր, Նիկիտա Վիտյուգովի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:

Արոնյանն ունի 4 միավոր եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ կիսում է 4-5-րդ տեղերը: Ապրիլի 8-ին կայանալիք 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով կխաղա Ֆաբիանո Կարուանայի հետ:

Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։ 

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)՝ 0.5:0.5

Հոու Յիֆան (Չինաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Կարուանա՝ 5 միավոր, Կարլսեն, Վիտյուգով՝ 4.5-ական, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 4-ական, Բլյուբաում՝ 3.5, Անանդ, Նայդիչ՝ 3-ական, Յիֆան, Մեյեր՝ 2-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում