«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում անձնական հակառեկորդ է սահմանել այս մրցաշրջանում։
Լիվերպուլում կայացած խաղում բելգիացին կատարել է 8 առանցքային փոխանցում, որոնցից միայն մեկն է հասել թիմակիցներին (13 տոկոս)։ Մինչեւ այդ խաղը Դե Բրույնեի առանցքային փոխանցումների միջին ճշգրտությունը Չեմպիոնների լիգայում կազմում էր 45 տոկոս, իսկ Պրեմյեր լիգայում՝ 54 տոկոս, հայտնում է InStat-ը։
«Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլները Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում կատարել է 7-րդ գոլային փոխանցումը եւ առաջատար է այդ ցուցանիշով։ Երկրորդ տեղը կիսում են նրա ակումբակից Ռոբերտո Ֆիրմինոն, Կեւին դե Բրույնեն ու «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին, որոնք կատարել են 4-ական գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի առաջատարին հաղթել էր 3։0 հաշվով, իսկ պատասխան խաղը կկայանա ապրիլի 10-ին Մանչեսթերում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի