Չեմպիոնների լիգա․ Դե Բրույնեի հակառեկորդն ու Միլների հերթական գոլային փոխանցումը

12:48   5 ապրիլի, 2018

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում անձնական հակառեկորդ է սահմանել այս մրցաշրջանում։

Լիվերպուլում կայացած խաղում բելգիացին կատարել է 8 առանցքային փոխանցում, որոնցից միայն մեկն է հասել թիմակիցներին (13 տոկոս)։ Մինչեւ այդ խաղը Դե Բրույնեի առանցքային փոխանցումների միջին ճշգրտությունը Չեմպիոնների լիգայում կազմում էր 45 տոկոս, իսկ Պրեմյեր լիգայում՝ 54 տոկոս, հայտնում է InStat-ը։

«Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլները Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում կատարել է 7-րդ գոլային փոխանցումը եւ առաջատար է այդ ցուցանիշով։ Երկրորդ տեղը կիսում են նրա ակումբակից Ռոբերտո Ֆիրմինոն, Կեւին դե Բրույնեն ու «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին, որոնք կատարել են 4-ական գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի առաջատարին հաղթել էր 3։0 հաշվով, իսկ պատասխան խաղը կկայանա ապրիլի 10-ին Մանչեսթերում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.