23:30  ,  4 ապրիլի, 2018

«Բարսելոնա» - «Ռոմա», «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի». Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում առաջին հանդիպումներն են անցկացնում կատալոնական «Բարսելոնան» ու իտալական «Ռոմա» եւ անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»:

Բարսելոնայում էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը ստացել է մեկ գոլի առավելություն «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիի ինքնագոլի շնորհիվ՝ 1:0 (տեսանյութ):

Լիվերպուլում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն արդեն առջեւում է 3:0 հաշվով: Դաշտի տերերի կազմում աչքի ընկան եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը եւ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն (տեսանյութ):

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:0 (առաջին խաղակես)

Դանիելե Դե Ռոսի, 38, ինքնագոլ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 3:0 (առաջին խաղակես)

Մոհամեդ Սալահ, 12, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 20, Սադիո Մանե, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում