00:02  ,  2 ապրիլի, 2018

Ջոն Իզները՝ Մայամիի մրցաշարի հաղթող

Մայամիում անցկացված թենիսի «Մասթերս-1000» շարքի մրցաշարն ավարտվեց աշխարհի 17-րդ ռակետ Ջոն Իզների հաղթանակով։

Եզրափակիչում ամերիկացի թենիսիստը 3 սեթում հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին՝ 6։7, 6։4, 6։4։ Մրցախաղը տեւեց 2 ժամ 32 րոպե։

Սա 32-ամյա Իզների 13-րդ տիտղոսն էր կարիերայում եւ առաջինն այս մրցաշրջանում։

Մայամիի մրցաշարի կանանց մենախաղում հաղթել է ամերիկուհի Սլոան Սթիվենսը, որը եզրափակիչում ուժեղ է գտնվել լատվիացի Ելենա Օստապենկոյից՝ 7:6, 6:1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում