21:30  ,  31 մարտի, 2018

Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքիով

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքիով մեկնարկեց Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարում։ Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով միավորը կիսեց գերմանացի Գեորգ Մեյերի հետ։ Պարտիան ավարտվեց 42-րդ քայլում։

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ օրեր առաջ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթողի կոչումը նվաճած Ֆաբիանո Կարուանայի պարտիան դեռ չի ավարտվել։

Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Արկադի Նայդիչի հետ։

Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային 3 տուրերը կանցկացվեն Բադեն Բադենում, իսկ հաջորդ 5 տուրերը՝ Կարլսրուե քաղաքում։

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, առաջին տուր

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)` 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Հոու Յիֆան (Չինաստան)՝ 0.5:0.5

Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)` 0:1

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)` 0.5:0.5

Ֆոտո՝ մրցաշարի մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում