18:32  +04,  1 ապրիլի, 2018

«Յան Ռեգենսբուրգը» տնային պարտություն կրեց Սարգիս Ադամյանի հետ

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 28-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական դաշտում 1:3 հաշվով պարտվեց «Աուեին»։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ խաղին։

«Յան Ռեգենսբուրգն» ունի 40 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը։

Հիշեցնենք, որ վերջերս Սարգիս Ադամյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել էր Էստոնիայի (0։0, մարտի 24-ին) եւ Լիտվայի (0։1, մարտի 27-ին) հավաքականների դեմ Երեւանում կայացած ընկերական խաղերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: