21:30 31 մարտի, 2018Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքիով մեկնարկեց Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարում։ Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով միավորը կիսեց գերմանացի Գեորգ Մեյերի հետ։ Պարտիան ավարտվեց 42-րդ քայլում։
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ օրեր առաջ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթողի կոչումը նվաճած Ֆաբիանո Կարուանայի պարտիան դեռ չի ավարտվել։
Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Արկադի Նայդիչի հետ։
Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային 3 տուրերը կանցկացվեն Բադեն Բադենում, իսկ հաջորդ 5 տուրերը՝ Կարլսրուե քաղաքում։
Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:
Grenke Сhess Сlassic, առաջին տուր
Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)` 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Հոու Յիֆան (Չինաստան)՝ 0.5:0.5
Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)` 0:1
Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)` 0.5:0.5
Ֆոտո՝ մրցաշարի մամուլի ծառայություն
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.