19:53  ,  31 մարտի, 2018

Լուկակուի ու Ալեքսիս Սանչեսի գոլերը հաղթանակ բերեցին «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 2։0 հաշվով ուժեղ գտնվեց «Սուոնսիից»։ Մանչեսթերցիներից առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսն ու բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

24-ամյա Լուկակուն Անգլիայի առաջնությունում գոլերի քանակը հասցրեց 100-ի։ Նա 28-րդ ֆուտբոլիստն է, որը Պրեմյեր լիգայում հատում է 100 գոլի սահմանագիծը։

Այս հաղթանակի շնորհիվ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը շրջանցեց «Լիվերպուլին» եւ 68 միավորով վերադարձավ երկրորդ տեղ։

 Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սուոնսի»՝ 2։0

Ռոմելու Լուկակու, 5, Ալեքսիս Սանչես, 20

«Բրայթոն» - «Լեսթեր»՝ 2

Վիսենտե Իբորա, 83, Ջեյմի Վարդի, 90+6

Հեռացում՝ Ուիլֆրիդ Նդիդի, 87 («Լեսթեր»)

Չիրացված 11 մետրանոց՝ Գլեն Մարեյ, 77 («Բրայթոն»)

«Նյուքասլ» - «Հադերսֆիլդ»՝ 1։0

Այոզե Պերես, 80

«Ուոթֆորդ» - «Բորնմութ»՝ 2։2

Կիկո, 13, Ռոբերտո Պերեյրա, 50 – Ջոշուա Քինգ, 43 (11մ), Ջերմեյն Դեֆո, 90+3

«Վեստ Բրոմվիչ» - «Բարնլի»՝ 1։2

Սալոմոն Ռոնդոն, 82 – Էշլի Բարնս, 22, Քրիս Վուդ, 73

«Վեստ Հեմ» - «Սաութհեմփթոն»՝ 3։0

Ժոաո Մարիու, 13, Մարկո Արնաուտովիչ, 17, 45+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում