14:57  ,  30 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլն իտալական «Միլանի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ընդգրկվել է Լոնդոնի «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն գոլի թեկնածուների թվում, հայտնում է ակումբի կայքը։

29-ամյա Մխիթարյանի գոլից բացի, ամսվա լավագույն գոլի հավակնորդների թվում են նաեւ ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզիի («Միլանի» դեմ խաղում) եւ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի («Ուոթֆորդի» դեմ խաղում) դիպուկ հարվածները։

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել էր նաեւ «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուների թվում։ Մարտին նա լոնդոնյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 խաղի եւ դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում