16:45  ,  28 մարտի, 2018

Մենի Պակյաոն ռինգ կվերադառնա ապրիլի 15-ին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն ռինգ կվերադառնա ապրիլի 15-ին։ Ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկը Մալայզիայում կմենամարտի կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով կանոնավոր չեմպիոն, արգենտինացի Լուկաս Մատիեսի հետ, հայտնում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ 39-ամյա Պակյաոն նախորդ մենամարտն անցկացրել էր 2017 թվականի հուլիսի 1-ին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով ավստրալացի Ջեֆ Հորնին: Այդ մենամարտում ֆիլիպինցին կորցրեց կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում