14:53  ,  28 մարտի, 2018

Մխիթարյանի «նոկդաունը»՝ «Բավարիայի» ու «Բորուսիայի» դիմակայությունում ամենազվարճալի դրվագների թվում

Մյունխենի «Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի խաղից առաջ Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է այդ դիմակայությունում գրանցված 5 ամենազվարճալի դրվագները։

Հնգյակում տեղ է գտել նաեւ «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագը, որում գերմանացի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը գնդակով պատահմամբ հարվածել էր Հայաստանի հավաքականի ավագի գլխին։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Բորուսիայում» խաղացել է 2013-2016-ը, իսկ 2018 թվականից հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով