14:53 28 մարտի, 2018Մյունխենի «Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի խաղից առաջ Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է այդ դիմակայությունում գրանցված 5 ամենազվարճալի դրվագները։
Հնգյակում տեղ է գտել նաեւ «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագը, որում գերմանացի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը գնդակով պատահմամբ հարվածել էր Հայաստանի հավաքականի ավագի գլխին։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Բորուսիայում» խաղացել է 2013-2016-ը, իսկ 2018 թվականից հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.