18:34  ,  27 մարտի, 2018

Հայաստանի հավաքականի նախավարժանքը «Հանրապետական» ստադիոնում (ուղիղ եթեր)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախավարժանքը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Լիտվայի դեմ ընկերական խաղից առաջ: 

Հայաստան. Գոռ Մանուկյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Հայկ Իշխանյան, Ռոբերտ Դարբինյան, Գեւորգ Ղազարյան, Ռումյան Հովսեփյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան, Էրիկ Վարդանյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Լիտվան 147-րդն է։

Խաղը կմեկնարկի 19:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Վրաստանը ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Իրակլի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լիտվայի հավաքականները նախորդ ընկերական խաղերն անցկացրել են մարտի 24-ին։ Հայկական թիմը Երեւանում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել Էստոնիայի հավաքականի հետ, իսկ լիտվացիները Թբիլիսիում 0։4 հաշվով պարտվել են Վրաստանի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով