10:34  ,  26 մարտի, 2018

Ծնվել է Սերխիո Ռամոսի երրորդ որդին (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Իսպանիայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստի կին Պիլար Ռուբիոն ունեցել է որդի, որին անվանակոչել են Ալեխանդրո։

«Մենք երջանիկ ենք ձեզ ներկայացնել Ալեխանդրոյին, որը ծնվել է մարտի 25-ին։ Նրա քաշը 3․1 կգ է։ Շնորհակալություն բոլորին այս երջանկությունը մեզ հետ կիսելու համար»,- Ինստագրամում գրել է Ռամոսը՝ տեղադրելով լուսանկար։

Հիշեցնենք, որ Ռամոսն ու Պիլարն ունեն եւս 2 որդի՝ 4-ամյա Սերխիո կրտսերն ու 3-ամյա Մարկոն:

40-ամյա Պիլար Ռուբիոն մասնագիտությամբ լրագրող է: Երկրորդ երեխայից հետո նա հայտարարել էր, որ վերադառնալու է լրագրություն, սակայն Ռամոսը ցանկացել էր, որ կինը կենտրոնանա ընտանիքի վրա:

A post shared by Sergio Ramos (@sergioramos) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում