Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Իսպանիայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստի կին Պիլար Ռուբիոն ունեցել է որդի, որին անվանակոչել են Ալեխանդրո։
«Մենք երջանիկ ենք ձեզ ներկայացնել Ալեխանդրոյին, որը ծնվել է մարտի 25-ին։ Նրա քաշը 3․1 կգ է։ Շնորհակալություն բոլորին այս երջանկությունը մեզ հետ կիսելու համար»,- Ինստագրամում գրել է Ռամոսը՝ տեղադրելով լուսանկար։
Հիշեցնենք, որ Ռամոսն ու Պիլարն ունեն եւս 2 որդի՝ 4-ամյա Սերխիո կրտսերն ու 3-ամյա Մարկոն:
40-ամյա Պիլար Ռուբիոն մասնագիտությամբ լրագրող է: Երկրորդ երեխայից հետո նա հայտարարել էր, որ վերադառնալու է լրագրություն, սակայն Ռամոսը ցանկացել էր, որ կինը կենտրոնանա ընտանիքի վրա:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:50 , 6 նոյեմբերի 
15:34 , 6 նոյեմբերի
15:07 , 6 նոյեմբերի
15:02 , 6 նոյեմբերի 
14:15 , 6 նոյեմբերի
13:35 , 6 նոյեմբերի
13:07 , 6 նոյեմբերի 
12:36 , 6 նոյեմբերի
12:04 , 6 նոյեմբերի
11:31 , 6 նոյեմբերի