18:08  ,  24 մարտի, 2018

Մեքսիկա - Իսլանդիա՝ 3:0

Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակիցներ Մեքսիկայի եւ Իսլանդիայի հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացրել ԱՄՆ-ի Սանտա Կլարա քաղաքում: Վստահ հաղթանակ են տարել մեքսիկացիները՝ 3:0:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլում Մեքսիկայի մրցակիցները կլինեն Գերմանիան, Շվեդիան ու Հարավային Կորեան: Իսլանդացիների հետ նույն խմբում են Արգենտինան, Խորվաթիան ու Նիգերիան:

Ընկերական հանդիպում

Մեքսիկա - Իսլանդիա՝ 3:0

Մարկո Ֆաբիան, 37, Միգել Լայուն, 64, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում