10:59  ,  23 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել Զլատան Իբրահիմովիչին

Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել իր նախկին ակումբակից Զլատան Իբրահիմովիչին։ Նախօրեին պաշտոնապես հայտնի էր դարձել, որ շվեդ 36-ամյա հարձակվողը հեռանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»։

«Շոուն պետք է շարունակվի Հոլիվուդում: Մեծ պատիվ էր ճանաչել քեզ, հանճար: Լավագույնն եմ մաղթում քեզ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը եւ Զլատան Իբրահիմովիչը միասին խաղացել են «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղից հայ ֆուտբոլիստը հեռացել էր այս ձմռանը։ Շվեդ հարձակվողը 2016-ի ամռանը ֆրանսիական ՊՍԺ-ից էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում անցկացրած 53 խաղերում դարձել 29 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ։

Սպասվում է, որ առաջիկայում Իբրահիմովիչը կտեղափոխվի անգլիական «Լոս Անջելես Գելաքսի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում