17:06  ,  21 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյանի գոլերն ու գոլային փոխանցումներն «Արսենալի» կազմում

Տեսանյութում ներկայացված են Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները Լոնդոնի «Արսենալի» կազմում։

Այս ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված 29-ամյա կիսապաշտպանն «Արսենալում» անցկացրել է 10 հանդիպում, դարձել 2 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ այս օրերին Մխիթարյանը Հայաստանի  հավաքականի կազմում պատրաստվում է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում