Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, որի դեմ առաջին շրջանի պարտիան եւս ավարտել էր ոչ ոքի։
Նախորդ 8 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել 3 պարտություն եւ 4 պարտիա ավարտել ոչ ոքի։ Արոնյանն ունի 3.5 միավոր եւ ամերիկացի Ուեսլի Սոյի ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Առաջատարը ամերիկացի Ֆաբիանո Կարուանան է, որը դեռ չի ավարտել 9-րդ տուրի պարտիան չինացի Դին Լիրենի հետ:
Հավակնորդների մրցաշար, 9-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 1:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում