Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ավանի ֆուտբոլային ակադեմիայում հանդիպել է Հայաստանի Մ-17 եւ Մ-19 հավաքականների ֆուտբոլիստների հետ, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Հայաստան է ժամանել Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին մասնակցելու համար։
Վերջերս Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը գլխավորել էր արգենտինացի Ֆերնանդո Արիել Բատիստան, որը նախկինում աշխատել է Արգենտինայի Մ-20 թիմի հետ։ Արգենտինացի մեկ այլ մասնագետ Գաբրիել Դարիո Դի Նոյան նշանակվել էր Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ։
Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի