16:19 20 մարտի, 2018Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ավանի ֆուտբոլային ակադեմիայում հանդիպել է Հայաստանի Մ-17 եւ Մ-19 հավաքականների ֆուտբոլիստների հետ, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Հայաստան է ժամանել Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին մասնակցելու համար։
Վերջերս Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը գլխավորել էր արգենտինացի Ֆերնանդո Արիել Բատիստան, որը նախկինում աշխատել է Արգենտինայի Մ-20 թիմի հետ։ Արգենտինացի մեկ այլ մասնագետ Գաբրիել Դարիո Դի Նոյան նշանակվել էր Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ։
Ֆոտո՝ ՀՖՖ

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.