18:41  ,  19 մարտի, 2018

Հայաստանի հավաքականի նորեկը մասնակցել է ամբողջ հանդիպմանը Կոլումբիայում

Ֆուտբոլի Կոլումբիայի Բարձրագույն լիգայի առաջնության 9–րդ տուրում «Բոյակա Չիկոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Դեպորտես Տոլիմային»։

Հյուրերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի նորեկ, եզրային պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը։

9–րդ տուրից հետո «Բոյակա Չիկոն» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ 22–ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ընթացիկ առաջնության բոլոր հանդիպումներին։

Հիշեցնենք, որ Մոնրո Արարատը առաջին անգամ հրավեր էր ստացել Հայաստանի հավաքականից, որը պատրաստվում է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) թիմերի դեմ ընկերական խաղերին։ Կոլումբական ակումբի խնդրանքով Մոնրո Արարատն այս անգամ չի միանա Հայաստանի հավաքականին, քանի որ ակումբը պատրաստվում է Կոլումբիայի առաջնության կարեւոր հանդիպումների։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում