Կոլումբիայի «Բոյակա Չիկոյի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին, քանի որ նրա ակումբը կարեւոր հանդիպումներ պետք է անցկացնի ներքին առաջնությունում։
Ակումբի ղեկավարությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրել է թույլ տալ ֆուտբոլիստին չմասնակցել առաջիկա հավաքին, հայտնում է ՀՖՖ կայքը։
Արգենտինական «Աթլետիկո Ուրականի» 22-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն արդեն ժամանել է Երեւան։
Հայաստանի հավաքականը պատրաստվում է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:02 , 11 նոյեմբերի
17:25 , 11 նոյեմբերի 
16:55 , 11 նոյեմբերի
16:11 , 11 նոյեմբերի 
15:01 , 11 նոյեմբերի
14:05 , 11 նոյեմբերի
13:02 , 11 նոյեմբերի 
12:27 , 11 նոյեմբերի 
12:12 , 11 նոյեմբերի
11:44 , 11 նոյեմբերի